Խաղաղապահների մարդասիրական ակցիան Արցախի հեռավոր Մաճկալաշեն գյուղում․ տեսանյութ

Մարդասիրական բեռ է փոխանցվել 14 ընտանիքի, որոնցից երեքը բազմազավակ են։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել։
Sputnik

Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա են իրականացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը գտնվում է սահմանազատման գծի մոտ:

Բերքահավաք իրականացնող արցախցիները շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին

«Այսօր մարդասիրական ակցիա է իրականացվել Մաճկալաշեն բնակավայրում, որի ընթացքում հումանիտար բեռ է փոխանցվել հարկադիր վերաբնակեցված 14 ընտանիքի, որոնից երեքը՝ բազմազավակ»,-հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

Խաղաղապահները նաև շփվել են տեղի բնակչության հետ, զննել բնակավայրերը և ընդունել առաջին անհրաժեշտության իրերի վերաբերյալ հայտերը։

«Այս պահին գյուղում 415 մարդ է ապրում։ Հիմնականում աշխատում են այգիներում, դաշտերում։ Դե, իհարկե, շատ բարի գործ է, 14 ընտանիք սնունդ և խոհանոցային գործիքներ ստացան։ Շնորհակալություն եմ հայտնում այս ակցիայի ղեկավարին», - ասել է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

Ռուս խաղաղապահներն արդեն ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: