Կաննի փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակի արժանացավ բոլորին շոկի ենթարկած ֆիլմը

Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրին մասնակցեց 24 ֆիլմ։ Ժյուրին գլխավորում էր ամերիկացի ռեժիսոր և դերասան Սփայք Լին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» սարսափ–ֆիլմը, որը փառատոնի ամենասկանդալային ժապավենն էր, ստացավ Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը՝  «Ոսկե արմավենու ճյուղը»։  «Հումը» սեքսուալ-կանիբալիստական թրիլերով հայտնի ռեժիսորին մրցանակը հանձնեց անկրկնելի Շերոն Սթոունը։

«Թաքնված» կրծքեր ու այլ բարեմասնություններ. ով ինչ հագուստով զարմացրեց Կաննում

«Տիտանը» պատմում է բռնության զոհի մասին, որն ականջի մեջ տիտանե սարք է կրում և սեռական ցանկություն է զգում մեքենաների նկատմամբ։

Երկրորդ նշանակալի մրցանակը՝ հիմնական մրցութային ծրագրի գրան-պրին, ստացան կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին «Հերոսը» ֆիլմի համար և ռեժիսոր Յուհո Կուոսմանեն «Կուպե համար վեց» ֆիլմի համար, որը Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և Գերմանիայի համատեղ արտադրություն է։ Բեմում Կուոսմանենը խոստովանեց, որ Ֆարհադիի տաղանդի երկրպագուն է և մեծ պատիվ է մրցանակը կիսել նրա հետ։

Կաննի փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակի արժանացավ բոլորին շոկի ենթարկած ֆիլմը

Առաջին պատվավոր Ոսկե արմավենին՝ կինոյում ակնառու նվաճումների համար, ավանդաբար հանձնում են փառատոնի բացմանը․ այս անգամ դափնեկիրը դարձավ ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը, իսկ փակման ժամանակ ևս մեկ Արմավենու ճյուղով պարգևատրվեց 81-ամյա իտալացի վարպետ Մարկո Բելոքյոն, որն ուղիղ 10 տարի առաջ նույնատիպ պատվավոր մրցանակ էր ստացել Վենետիկում։

Ռուսաստանցի դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով. լուսանկար

Պատվավոր Արմավենին Բելոքյոյին հանձնեց նրա հայրենակից Պաոլո Սորենտինոն։ Նրանց մեկ այլ հայրենակիցը՝ դերասանուհի Վալերիա Գոլինոն, «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակը հանձնեց Լեոս Կարաքսին, որի «Աննեթ» մյուզիքլը՝ Ադամ Դրայվերի և Մարիոն Կոտիարի մասնակցությամբ, դարձել էր փառատոնի բացման ֆիլմը:

Ժյուրիի հատուկ մրցանակով պարգևատրվեցին իսրայելցի ռեժիսոր Նադավ Լաբիդն ու թայլանդացի վարպետ Ապիչաթպոնք Վիրասետակուլը, որի ֆիլմում գլխավոր դերը կատարում էր Թիլդա Սուինթոնը։

Լավագույն սցենար ճանաչվեց Ռյուսուկե Համագուչցիի «Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմը՝ Հարուկի Մուրակամիի պատմվածքի երեքժամանոց ճապոնական էկրանավորումը, որը ստացել է նաև Կինոմամուլի համաշխարհային ասոցիացիայի (FIPRESCI), ինչպես նաև էկումենյան ժյուրիի մրցանակները։

Դերասաններին հասանելիք Արմավենու ճյուղերին արժանացան ամերիկացի դերասան և երաժիշտ Քալեբ Լենդրի Ջոնսն ու նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեինսվեն։

«Հատուկ հայացք» զուգահեռ ծրագրում գրան-պրին հանձնվեց Կիրա Կովալենկոյի «Բաց թողնելով բռունցքները» ֆիլմին։ Կովալենկոն Ալեքսանդր Սոկուրովի՝ ամբողջ փառատոնային աշխարհում հռչակավոր դարձած Կաբարդա-Բալկարական արվեստանոցի շրջանավարտներից է։

Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում