Բազմաթիվ մարդիկ արգելափակված են իրենց տներում, արտակարգ իրավիճակների ծառայությունները տուժածներին տարհանում են նավակներով։ Մոլեգնող տարերքի պատճառով հուլիսի 14-ից դադարեցվել է ոչ հեռու գտնվող Քյոլն/Բոնն օդանավակայանի աշխատանքը։
Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել
Մոտ մեկ շաբաթ է՝ Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում շարունակվում են տեղատարափ անձրևները, որոնք ավերիչ ջրհեղեղի պատճառ են դարձել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է համաշխարհային նոր ջրհեղեղի մասին
Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Ռեյն գետի Ար և Մոզել վտակները։ Ջրհեղեղն ավելի ուժգին է, քան փորձագետներին էին կանխատեսում։ Ափերից դուրս են եկել նաև Զաուեր, Պրյում, Նիմս, Քիլ և Էրֆթ փոքր գետերը: Տարերքից ամենից շատ տուժել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա և Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողերը։
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի