32-ամյա տղամարդը հրապարակել է 12-ամյա աղջկա մերկ լուսանկարն ու գումար պահանջել հորից

Տղամարդը պահանջել է, որ աղջնակը մերկանա, համբուրվի անչափահաս եղբոր հետ, լուսանկարվի, տեսանկարահանվի ու կադրերն իրեն ուղարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Տղամարդը ձերբակալվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

62֊ամյա տղամարդը 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում «ՏիկՏոկ» սոցիալական կայքէջի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և նկարները հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Իրավապահները պարզել են, որ 32-ամյա տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում օրվա տարբեր ժամերին, խաբեությամբ աղջկանից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն։ Երեխան կատարել է դա, ապա իր կիսամերկ լուսանկարներն ու տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:

«Վերջինս երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր կայքէջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, պահանջած գումարը ստանալուց հետո ջնջել է հրապարակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

26-ամյա չարենցավանցին Facebook-ով մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահաս աղջիկներին

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (շորթում), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անառակաբարո գործողություններ, որ կատարվել են տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝պարբերաբար, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ)։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջիկը և նրա հայրը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Անչափահասի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկիում», սեքսուալ գործողություններ կատարել նրա հետ

«Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով»,- տեղեկացնում են կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է։

Սեքսուալ գործողություններ աղջիկ երեխաների նկատմամբ. ինչ է սպասում 63-ամյա տղամարդուն