ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել խախտումները չնկատելու համար. ԱԱԾ

Չորս տնտեսվարողից ՊԵԿ պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են 1 900 000 դրամ կաշառք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Բացահայտվել են պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր, տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։

Օտար լեզվի քննության թեստերը տալու համար 3000 դոլար կաշառք է վերցրել. ԱԱԾ-ն ձերբակալել է

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը համաձայնության է եկել իր ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ և 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար կաշառք է ստացել։ Մասնավորապես, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարողից պահանջել և ստացել են 1 900 000 դրամ կաշառ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը)։ Քրգործով անցնող ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1 մլն դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է