Մի քիչ էլ զովություն՝ անապատային շոգերից առաջ. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 16-20-ը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40–ից 42 աստիճանի։

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մի քիչ էլ զովություն՝ անապատային շոգերից առաջ. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 16-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Հուլիսի 17-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Հուլիսի 16-ին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը դարձյալ կհասնի 42 աստիճանի. Սուրենյան

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը սպասվում է +29-ից +31, երեկոյան՝ +25-ից +27 աստիճան։