ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ որոշել է կիսատ թողնել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Արոնյանը մրցաշարից դուրս գալու իր որոշումը պատճառաբանել է առողջական վիճակով։
«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի 2021թ–ի մրցաշարից դուրս գալու մասին։ Չնայած խաղալու մեծ ցանկությանը, ունենալով բարձր ջերմություն և տոնզիլիտ, պետք է լինեմ ռացիոնալ և հոգամ իմ և այլ խաղացողների առողջության մասին»,– գրել է նա։
Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչին`իրեն բլոր հարցերում օգնելու ու հնարավոր ամեն ինչ անելու համար։
«Խնդրում ենք հոգ տանել ձեր մասին, և հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների»,– նշել է Արոնյանը` միաժամանակ խոստանալով շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:
Հիշեցնենք մինչ այդ ՖԻԴԵ–ն հայտարարել էր, որ տենդի ախտանշանների պատճառով հայ գրոսմայստերը բաց կթողնի միայն առաջնության երկրորդ փուլի առաջին պարտիան:
«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել