SputnikPro-ն կրկին Հայաստանում է․ ինչպե՞ս ապահովել YouTube-յան ալիքի առաջխաղացումը

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ինտերակտիվ հանդիպում ռուսաստանյան մեդիաշուկայի վիդեոդիզայնի և վիդեոհոսթինգի ոլորտի առաջատար փորձագետների հետ։
Sputnik

Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և Sputnik ռադիոկայանը հուլիսի 23-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնեն հայ լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների և մեդիագործիչների համար: Թե ինչպես հայտնի դարձնել սեփական ալիքը YouTube վիդեոհոսթինգում, դինամիկա ավելացնել նախագծին և կատարելագործել վիդեոդիզայնը մեդիայում՝ կպատմեն ոլորտի՝ Մոսկվայից ժամանած փորձառու մասնագետները:

Բանախոսների մասին

Եվգենի Կոսենկո, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնի դիզայներ։ Սկզբում աշխատում էր տեսագովազդի բովանդակության ստեղծման ոլորտում։ 2013թ․-ից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` «Մոսկվա-24» հեռուստաալիքում։ Աշխատել է լուրերի և այլ հեռուստատեսային նախագծերի համար գրաֆիկա ստեղծելու վրա։

«Քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան». SputnikPro-ի մոդուլն ավարտվեց

2019թ․-ից տեղափոխվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ՝ «ТОК» ինտերնետ-նախագիծ, որպես համակարգչային գրաֆիկայի նկարիչ։ Մասնակցել է հարթակի համար YouTube, Facebook, VK, Instagram ալիքների ստեղծմանը, ինչպես նաև «ТОК-ДОК» նախագծի վավերագրական ֆիլմերի համար գրաֆիկայի ստեղծմանը։ Այս տարվանից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնում։ Տեսահոլովակներ է ստեղծում Sputnik գործակալության կայքի ու խմբագրությունների համար։

Բորիս Պերվուշին, «Քաղաքական Ռուսաստան» ցանցային հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Հեղինակել է PolitRussia տեսանախագիծը, որը լուսաբանում է ռուսական իրականության արդի քաղաքական և տնտեսական թեմաները։ Խմբագրությունում 5 մարդ է աշխատում, հետևորդների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։

Ինչպես դինամիկա ավելացնել նախագծին և ինչպես կատարելագործել վիդեոդիզայնը մեդիայում։ Այդ մասին կպատմի Եվգենի Կոսենկոն

SputnikPro-ն կրկին Հայաստանում է․ ինչպե՞ս ապահովել YouTube-յան ալիքի առաջխաղացումը

«Կսկսենք, իհարկե, Adobe After Effects ծրագրից։ Այնտեղ դուք կարող եք ցանկացած գրաֆիկա ստեղծել` սկսած տեքստի սովորական անիմացիայից, լուսանկարների հայտնվելուց մինչև բարդ պոստ-էֆեկտներ, 3Դ, թրեքինգ, ռոտոսքոփինգ և այլն։ Այս պահին դա անիմացիայի և մոուշըն-գրաֆիկայի ստեղծման ամենապահանջված ծրագիրն է»,-ասում է Կոսենկոն։

Նրա խոսքով՝ ոչ միշտ է պատահում, որ ինքնուրույն զրոյից գրաֆիկա ստեղծելու հնարավորություն է լինելու, դրա համար երաժշտություն ու նյութեր ընտրելու կարիք է լինում։ Հատուկ կայքեր կան, որտեղ կարելի է արդեն պատրաստի պրեսեթներ ու ֆուտաժներ գնել, ինչից հետո բավական է փոխել լուսանկարներն ու տեքստերը։

Նա նաև գործնական խորհուրդներ կտա հետևյալ հարցերում․

  • ի՞նչ է հարկավոր YouTube-յան ալիքի ձևավորման համար,
  • արտադրության ծրագրային ապահովում․ Adobe-ի փաթեթը և գրաֆիկայի ստեղծման այլ հավելվածներ,
  • համակարգային գրաֆիկայի տարբեր տեսակներ,
  • աշխատանքների օրինակներ և գրաֆիկական բովանդակության ստեղծման գործընթացի կազմակերպում։

Ինչպե՞ս ապահովել YouTube-ի առաջխաղացումը զրոյից և փոքր ուժերով։ Այդ գործում իր փորձը կներկայացնի Բորիս Պերվուշին

SputnikPro-ն կրկին Հայաստանում է․ ինչպե՞ս ապահովել YouTube-յան ալիքի առաջխաղացումը

Նա կպատմի, թե ինչպես հայտնի դարձնել YouTube-ալիքը և ինչպես անել դա առանց բազմաթիվ աշխատակիցների՝ մեկ կամ երկու մարդու ուժերով։ Բացի այդ, փորձագետը կպատմի YouTube-ալիքի զարգացման առանձնահատկությունների մասին։

Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին

«Ես նախագիծ եկա 2016թ․-ին, որպես սովորական հեղինակ՝ մեծ խմբագրությունում, որը ֆինանսավորվում է պետական դրամաշնորհներով։ Մեկ տարի անց, երբ փողերը վերջացան, գլխավորեցի պարբերականը։ Շեշտը դրվեց YouTube-ի վրա։ Այդ պահի դրությամբ մեր ալիքը 200 հազարից մի փոքր ավելի հետևորդ ուներ։ Այսօր մենք երեք ակտիվ ալիք ունենք, հետևորդների հավաքական թիվը գերազանցում է մեկ միլիոնը։ Խմբագրության ֆինանսավորման հիմքը YouTube-ում ներդրվող գովազդից ստացվող եկամուտն էր։ Դա ամսական մոտ 10-20 հազար դոլար է։ 2020թ․-ի ամռանը վեր YouTube-ը քաղաքական դրդապատճառներով անջատեց գովազդը հիմնական ալիքում։ Այդ օրվանից ի վեր խմբագրության ֆինանսավորման հիմքը հանդիսատեսի կամավոր գումարային փոխանցումներն են։ Դա ամսական ավելի քան մեկ միլիոն ռուբլի է»,-ասում է Բորիս Պերվուշինը։

Երևանում գործընկերների հետ ինտերակտիվ շփման ընթացքում փորձագետը պատրաստվում է պատմել, թե ինչպես կարելի է YouTube-ալիքի եկամտաբերություն ապահովել զրոյական գովազդային բյուջեի և նվազագույն մեկնարկային ներդրումների դեպքում: Նա նաև կներկայացնի, թե ինչպես է իրենց թիմը մի քանի բլոգերների օգնել սեփական նախագիծ սկսելու հարցում, ինչի արդյունքում նրանք երեք տարվա ընթացքում հավաքել են մի քանի տասնյակ հազար բաժանորդ և արդեն կայուն եկամուտ են ստանում։

SputnikPro նախագծի մասին

SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։ Նախագիծն իրականացվում է 2018 թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:

Գզիրյան.« Տեխնիկական առումով նոր բաներ ներկայացվեց SputnikPro կրթական ծրագրի ընթացքում»

Հայաստանում SputnikPro-ն անցկացվում է 11-րդ անգամ։ Նախագծին մասնակցելն անվճար է։

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի մասին

Sputnik-ը միջազգային խոշորագույն լրատվամիջոցներից մեկն է, որը միավորում է երկրների և տարածաշրջանների մուլտիմեդիոն ինտերնետ կայքերը (32 լեզվով), անալոգային և թվային ռադիոհեռարձակում է իրականացնում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով աշխարհի ավելի քան 90 քաղաքում և համացանցում: Sputnik-ը շուրջօրյա ռեժիմով անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և պարսկերեն տեղեկություններ է մատակարարում աշխարհի առաջատար հրատարակություններին։

Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների լսարանը ամսական ավելի քան 60 միլիոն է է, Weibo-ում Sputnik China-ի հաշվի բաժանորդների թիվը հասնում է գրեթե 9 միլիոնի:

Ամբողջ աշխարհի 22 խմբագրական կենտրոններում Պեկինից մինչև Մոնտեվիդեո, աշխատում է տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik-ը «Ռոսիա սեգոնդյա» մեդիախմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Մոդուլին հնարավոր է մասնակցել` գրելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով + 374 98 18 06 26 հեռախոսահամարով։