ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի` Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ, նրա համար անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Նիստից հետո Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է:
Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումն արդեն գրել, ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Էդվարդ Հովհաննիսյանը 2020-ի հունիսին է նշանակվել այդ պաշտոնում։
Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին