Օդի ջերմաստիճանը դարձյալ կհասնի 42 աստիճանի. Սուրենյան

Սահարա անապատից Հայաստան են գալիս արևադարձային տաք օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կբարձրանա 14-16 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ

Կանխատեսվող նոր շոգը պայմանավորված է Սահարա անապատից Հայաստան ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով։

Դրա արդյունքում հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում ու նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում ու Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։