ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Այգեպարի բնակիչ 41–ամյա մի տղամարդ իր առանձնատանը կից այգում ապօրինի թմրանյութ է աճեցնում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը այգում կատարած զննությամբ հայտնաբերել է ապօրինի աճեցված կանեփանման 22 թուփ։
Տղամարդը հայտնել է, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար։
Ոստիկանները տղամարդու առանձնատնից հայտաբերել են չորացրած մարիխուանային նմանվող զանգվածի 5 փաթեթ` ավելի քան 15 գրամ քաշով։ Տղամարդը հայտնել է, որ դրանք ևս իր անձնական օգտագորման համար են։
Բույսերն ու մարխուանայի նմանվող զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննության։