Ջևան Չելոյանցը ներդրումային նոր նախաձեռնություններ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին

Ըստ հաղորդագրության` գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը կրկին կհանդիպի արտախորհրդարանական ուժերի հետ. ԶԼՄ

Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը:

Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան. Փաշինյանը հանձնարարականներ է տվել