Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում

Գերմանիայում կանանց թագավորության գաղափարը չստացվեց․ մինչդեռ ընդամենը երեք ամիս առաջ թվում էր` ամեն ինչ դրան է տանում, այսինքն՝ Անգելա Մերկելին աշնանը կփոխարինի նոր ֆրաու կանցլերուհին։
Sputnik

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

«Կանաչների» կուսակցությունը, որը կանցլերի պաշտոնի համար առաջ էր քաշել 40-ամյա Աննալենա Բերբոկի թեկնածությունը, սկսել էր մեծ արագությամբ ժողովրդականություն հավաքել, ընդ որում՝ ինչ-որ պահի նրա վարկանիշն առաջ անցավ անգամ իշխող ՔԴՄ/ՔՍՄ-ից (Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն/Քրիստոնյա-սոցիալիստական միություն Բավարիայում) և մոտեցավ 30 տոկոսի նիշին։ Ավելի ու ավելի հավանական էր թվում, որ սեպտեմբերի ընտրություններից հետո «կանաչները» ոչ միայն նոր իշխող կոալիցիայի կազմում կլինեն, այլև գլխավոր ուժը կդառնան այնտեղ, կվերցնեն կանցլերի աթոռը։

«Հյուսիսային հոսք-2»-ին վերջին ճակատամարտն է հայտարարվել

Բայց Աննալենա Բերբոկի անկումը նույնքան սրընթաց եղավ, որքան թռիչքը, ընդ որում՝ առայժմ պարզ չէ` այդ անկումը կանգ է առել, թե ոչ։ Գերմանական մեդիան սկսեց այնքան շատ առաջ մղել Բերբոկին, նա սկսեց այնքան շատ երևալ ամենուր ու ամեն տեղ, որ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից։

Իհարկե օգնեցին նաև կենսագրության մեջ հայտնաբերված անհամապատասխանությունները (օրինակ՝ կազմակերպությունները, որոնց անդամ նա իրականում երբեք չի եղել) և հայտարարագրում չնշված կուսակցական վճարումները, նրա գրքում հայտնաբերված գրագողությունը։ Առանձնապես ծանր մեղքեր չեն, բայց բոլորը միասին «կանաչների» համար տհաճ արդյունքի հանգեցրին․ հիմա նրանց վարկանիշն արդեն 17-20 տոկոսի շրջակայքում է և դեռ կարող է բավականին ընկնել։ Եվ «կանաչների» համար ամենատհաճը՝ սկսել են վերականգնվել իշխող կոալիցիայի կուսակցությունների դիրքերը։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Այո, ՔԴՄ-ՔՍՄ-ն արդեն չունի Մերկելի 35 և ավելի տոկոսը, բայց մեր ժամանակներում 28-ն էլ վատ չէ։ Իսկ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը վարկանիշը համարյա միանիշ թվերի էր հասել, անսպասելիորեն կարողացավ վերադարձնել կորցրած կողմնակիցների մի մասը, և ահա վարկանիշի գրեթե նույն տոկոսն ունի, ինչ «կանաչները»։

Դա չի նշանակում, որ սեպտեմբերյան ընտրություններից հետո ներկայիս կոալիցիան կպահպանվի․ դրա փլուզումը գրեթե կանխորոշված է, ինչպես և Մերկելի հեռանալը։ Բայց սոցիալ-դեմոկրատների հարությունը և Մերկելի ժառանգ Ամին Լաշետի հանդեպ համակրանքի աճը ցույց է տալիս, որ ամեն դեպքում նոր կոալիցիա կձևավորեն, այնուամենայնիվ, հին կուսակցությունները՝ անկախ նրանից, դա կլինի ձախ, թե աջ թեքումով։ «Կանաչներին», իհարկե, կհրավիրեն կոալիցիա, միայն թե բնավ ոչ գլխավոր դերերում (իսկ եթե այսօրվա միտումները շարունակվեն, անգամ ոչ էլ երկրորդ դերերում)։ Եվ դա սկզբունքորեն կարևոր է, այդ թվում՝ Ռուսաստանի համար։

Ամերիկացիները «աֆղանական ռումբը» Ռուսաստանի՞ն են նետում

Որովհետև «կանաչները» հիմա բացահայտորեն «ատլանտամետ» խաղ են խաղում, ինչը ծիծաղելի է մի կուսակցության համար, որն առաջացել է ավելի քան քառասուն տարի առաջ, այդ թվում՝ հակապատերազմական, հականատօական շարժումից։ Ոչ, «կանաչները» ռազմատենչ չեն դարձել, բայց կուսակցությունն այնքան սերտորեն է ընդգրկվել գլոբալիստական նախագծերում և կառույցներում (այսինքն՝ անգլոսաքսոնական մատրիցայում), որ, ըստ էության, ռուս-գերմանական հարաբերությունների լավացման դեմ է խաղում։ Ամենից լավ դա արտահայտվում է «Հյուսիսային հոսք 2»-ի հետ կապված պատմության մեջ։

Բերբոկը հանդես է գալիս արդեն գրեթե ավարտված նախագծից հրաժարվելու օգտին, ընդ որում՝ նրա բոլոր փաստարկները, ներառյալ բնապահպանականները, բացահայտ սպեկուլյատիվ են:

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Խողովակաշարը սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը, ասում է Բերբոքը․ տեսեք-տեսեք, Պուտինն էլ դա հաստատել է (հասկանալի է, որ դա հորինվածք է)։ Եվ այն չի համապատասխանում ԵՄ-ի և նրա «արևելյան հարևանների», այսինքն՝ նույն Ուկրաինայի արտաքին շահերին։ Իսկ ի՞նչն է համապատասխանում Եվրոպայի արտաքին քաղաքական շահերին։ Ամերիկյան հեղուկացված բնական գազը գնե՞լը։ Ուկրաինայի ատլանտացման խելագար ծրագրերին աջակցե՞լը:

Բացի այդ, Բերբոկը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»–ը «խանգարում է եվրոպական էներգետիկ ինքնիշխանությանը», բայց ինչպե՞ս կարելի է ապահովել ԵՄ էներգետիկ ինքնիշխանությունը էներգիայի բոլոր աղբյուրներից հրաժարվելով՝ սկսած ատոմակայանից և վերջացրած բնական գազով: Կանաչ էներգետիկան ոչ միայն շատ թանկ է (այսինքն՝ նվազեցնում է Եվրամիության մրցունակությունը), այլև ամեն դեպքում չի կարող լիարժեք փոխարինել սովորական էներգետիկային։ Գերմանացիների մեծամասնությունը հիանալի հասկանում է դա` չնայած գլոբալիստների բոլոր քարոզչական ջանքերին, որոնք բոլորին համոզում են, որ «կանաչ ապագան» այլընտրանք չունի։

Արևմուտքը շատ լավ գիտի՝ որտեղով է Պուտինն անցկացրել կարմիր գծերը

«Կանաչները» ցավագին են ընկալում վարկանիշների անկումը․ նրանք արդեն խոսում են Բերբոկի հանդեպ հետապնդումների մասին, այն մասին, որ նրան խտրականության են ենթարկում հենց որպես կնոջ․․․ այսինքն՝ փորձում են նաև ֆեմինիզմի վրա խաղալ, ինչը Մերկելի կառավարման 16 տարիներից հետո չափազանց էժանագին է թվում։

Նմանատիպ պնդումներին լավ է պատասխանել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն։ Նա հիշեցրել է հին ասացվածքը. «Եթե շոգին չեք դիմանում, խոհանոցում անելիք չունեք»։ Նախընտրական քարոզարշավն իսկապես չափազանց ծանր ստացվեց Աննալենա Բերբոքի համար, բայց դա տեղի ունեցավ այն պատճառով, որ գերմանական քաղաքական դաշտում «կանաչները» վաղուց ի վեր ջերմոցային պայմաններում էին գոյություն պահպանում։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Այո, դարերի եզրագծին նրանք իշխող կոալիցիայի կազմում էին համագերմանական մակարդակով (Գերհարդ Շրյոդերի կառավարությունում), իսկ գերմանական հողերից մեկը՝ Բադեն- Վյուրթեմբերգը, արդեն տասը տարի շարունակ գլխավորում է «կանաչ» Վինֆրիդ Կրեչմանը։ Սակայն մինչև վերջերս ոչ ոք նրանց չէր ընկալում որպես ուժ, որը կարող է գլխավոր դեր խաղալ դաշնային մակարդակով։ Իսկ հիմա «ժողովրդական կուսակցությունների» (այսինքն՝ ՔԴՄ-ՔՍՄ-ի և ԳՍԴԿ-ի) ճգնաժամի ֆոնին, երբ «կանաչները» հանկարծ սկսեցին առաջին դերին հավակնել, նրանց նրբորեն ճնշեցին։

Հենց նրբորեն այն ամենի ֆոնին, ինչ անում էին և անում են առաջին դերի մեկ այլ հավակնորդի՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ։ Հնարավորություն չունենալով պարզապես արգելել այդ խորհրդարանական կուսակցությանը (որի վարկանիշը 20 տոկոսի էր հասնում)` նրան ուղղակի դեմոնիզացնում են, անտեսում և մեկուսացնում (ըստ էության, մյուս կուսակցություններին արգելելով «Այլընտրանքի» հետ ցանկացած մակարդակով համագործակցությունը), մեղադրում են արտասահմանի (բնականաբար՝ Ռուսաստանի) հետ արատավոր կապերի մեջ, հատուկ ծառայությունների հսկողություն են սահմանում։

Կրեմլի «դավադիր» պլանը՝ կործանել Ամերիկան, փրկել Թրամփին

«Կանաչներին» նման բան չի էլ սպառնում, քանի որ «Այլընտրանքը» իսկապես հակաէլիտային կուսակցություն է, որը ոչ մի դեպքում ձեռնտու չէ իշխող վերնախավին։ Իսկ «կանաչները» պարզապես համակարգային խաղացողներից են, թեկուզև չափազանց նկատելի արտասահմանյան ազդեցության տակ են։ Բայց դա նրանց ազդեցությունն է, ում անունը գերմանական վերնախավը անգամ բարձրաձայնել չի կարող՝ ատլանտյան, գլոբալիստական կառույցների։

Այդ պատճառով «կանաչներին» ուղղակի ամենակոկիկ ձևով հրում են դեպի այն տեղը, որին նրանք արդեն հասել են՝ լուրջ մարդկանց կրտսեր գործընկերոջ տեղը։ Որոնք կղեկավարեն Գերմանիան նաև Մերկելի հեռանալուց հետո, ինչպես նույն Վոլֆգանգ Շոյբլեն` 78-ամյա ծանր քաշայինը, որը կանցլեր դառնալու հիանալու շանսեր ուներ դեռ ամեն տեսակ մերկելների ի հայտ գալուց շատ առաջ։

Անգելան կտրեց նրա ճանապարհը, բայց նա պահպանել է թե՛ ազդեցությունը, թե՛ հավակնությունները։ Եվ հեռանալ չի պատրաստվում, հիմա «թիվ երկու մարդը» երկրում (իսկ ԳԴՀ սահմանադրության համաձայն՝ Բունդեսթագի ղեկավարի պաշտոնը կանցլերի պաշտոնից բարձր է) նորից առաջադրվում է խորհրդարանում։ Որպեսզի շարունակի ուղղորդել ԳԴՀ-ին, չէ՞ որ դա լուրջ գործ է, որը «կանաչ» Աննալենայի համար չէ։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում