Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

Մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է ռուս խաղաղապահների շուրջ 150 զինծառայող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Արցախում մարտական պատրաստվածության պլանային դասընթացների շրջանակում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները խաղաղապահ ստորաբաժանումների նախապատրաստման ծրագրի համաձայն մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

Զորավարժարանում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները։ Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ժամանակ հաշվարկների գործողությունների սահունությունն ու արագությունը, ինչպես նաև կոորդինատներով և կրակելու պահանջների փոփոխման դեպքում թիրախավորման գործողությունները։

Վերջում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից տարբեր հեռավորությունների վրա դիտարկելի և ոչ դիտարկելի թիրախների ուսումնական կրակային  վարժություններ։

Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին

Բացի այդ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների անձնակազմները տանկոդրոմի մայրուղու և մարտական մեքենաների ուղղագծի վրա վարելու հմտություններ են մշակել  տարբեր արգելքների հաղթահարմամբ և Կալաշնիկովի 7,62 մմ ինքնաձիգից միայնակ և խմբային թիրախների ուղղությամբ ստուգիչ կրակոցների  կատարմամբ։

«Տվյալ զորավարժարանում դասակի անձնակազմը կատարել է ստուգիչ կրակոցների առաջին վարժությունը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների սպառազինությունից։ Պարապմունքների նպատակն ամբողջությամբ իրագործվել է։ Անձնակազմը թիրախները խոցում է լավ և գերազանց, վստահ գործում է մարտական մեքենայի կառավարման ժամանակ», – ասել է վարժանքների ղեկավար Լեոնիդ Ստեպանովը։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

Անկախ դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությունից՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պլանավորել է խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանն ուղղված հիմնական առարկաների պարապմունքներ, այդ թվում մարտավարական, հատուկ մարտավարական, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման վերաբերյալ։

Մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է ռուս խաղաղապահների շուրջ 150 զինծառայող։

Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: