ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Արմավիրի գյուղերից մեկում 30-ամյա քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով լոգարանի առաստաղից
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառից իջեցրել են Թ․ Բ․-ի (ծնված 1980 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տվյալներով՝ կախվողը Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն է։