Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ

Նախնական վարկածով` մահացածներից 2-ը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողներ են, 1-ը՝ քաղաքացիական անձ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով երեք մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանի «Թումո» կենտրոնի մոտ ծառից մարդ է կախվել

Ըստ կայքի` ժամը 21:00-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Samand» և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: Մահացածներից 2-ը հայտնաբերվել են դրսում, մեկը՝ ավտոմեքենայի մեջ:

«Samand» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում, և, ըստ նախնական վարկածի, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, 1-ը՝ քաղաքացիական անձ:

Երևանի Հրազդան տոնավաճառի դիմաց «Mercedes»–ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ):

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին