Հայաստանյան ամառը կշարունակի զովանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր և վաղը անձրև ու ամպրոպ կգրանցվի, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

Ցերեկը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հուլիսի 16-18-ին նույնքան կբարձրանա։

Հայաստանյան ամառը կշարունակի զովանալ. եղանակի տեսություն

Այսօր Երևանում նույնպես անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի:

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար