Արման Աբովյան. Պուտինի հոդվածից հետո Ավակովի հրաժարականը պատահական չէր

Ավակովը թվացյալ ոչ միանշանակությամբ շատ պրագմատիկ և խելացի քաղաքական գործիչ է, որը կարողացել է բավական լուրջ կապեր պահպանել Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ավակովը ուկրաինական քաղաքականության երկարակյացներից ու նշանակալի դեմքերից մեկն ասաց Արման Աբովյանը։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել

«Նրա հրաժարականը, ավելի քան համոզված եմ, պայմանավորված չէ գործոններով, որոնք կարող են նրան քաղաքական մոռացության մատնել։ Ամենայն հավանականությամբ, դա նոր, բավական լուրջ գործընթացների սկիզբ է», – ասաց Աբովյանը։

Նա պատահական չի համարում, որ հրաժարականը հետևեց Վլադիմիր Պուտինի մեծ հոդվածին, որտեղ վերջինս բավական մեծ հատված էր հատկացրել Ուկրաինային։

«Ավակովը թվացյալ ոչ միանշանակությամբ շատ պրագմատիկ և խելացի քաղաքական գործիչ է, որը կարողացել է բավական լուրջ կապեր պահպանել Ռուսաստանում»,– ասաց Աբովյանը։

Միևնույն ժամանակ հայրենիքում Ավակովը կարողացել է իր ենթակայության տակ գտնվող կառույցների, Ուկրաինայի ներքաղաքական իրողության մեջ շարժող ուժ հանդիսացող ոչ պետական ընկերությունների համակարգ ձևավորել։

Ըստ պատգամավորի` աշնանը բավական լուրջ փոփոխություններ են սպասվում` հաշվի առնելով Զելենսկու քաղաքականությից ուկրաինացիների մեծ մասի դժգոհությունները։ Եվ Ավակովի հրաժարականը շատ հստակ քայլ էր։

Պուտինը Ուկրաինայի մասին հոդված է գրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում

Վլադիմիր Պուտինի` «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը հրապարակվել է Կրեմլի կայքում։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ իր տեքստի հիմքում ոչ թե որևէ գաղտնի փաստաթղթեր են ընկած, այլ փաստեր, որոնց ապացույցը կարելի է գտնել բաց աղբյուրներում։ Հոդվածը հրապարակվել է երկու լեզուներով` ռուսերեն և ուկրաիներեն։