Երևանի ավագանու անդամներից մեկը հրաժարվել է մանդատից

Սուրեն Օհանյանը օրեր առաջ էր վերցրել Երևանի ավագանու անդամի մանդատը, երբ դադարեցվել էին Նարեկ Պետրոսյանի լիազորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Սուրեն Օհանյանը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ։ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում տեղեկությունը հայտնեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»

«Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 8–ի համար 35 արձանագրության` Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և ժամանակից շուտ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամ Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,–ասաց Սարգսյանը։

«Հայկ Գրիգորյանի հմտությունները պետք է կիրառենք պետական կառավարման համակարգում». Փաշինյան

Հիշեցնենք, որ հունիսի 22–ին Երևանի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորությունները դադարել էին, նրա մանդատը վերցրել էր «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանը:

Մանդատ տվեք` կադրեր ջարդենք, կամ «սեփական բուրդը պետականի հետ չխառնելու» նուրբ արվեստը