Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը

Իսպանիա մեկնողները, սակայն, պետք է պահպանեն կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

Հնարավոր է՝ անգամ պատվաստված զբոսաշրջիկները Վրաստանում ՊՇՌ թեստ հանձնեն

«Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,–նշված է գրառման մեջ։

Նշենք, որ դեսպանությունը դեռ նախորդ տարի ժամանակավորապես դադարեցրել էր հյուպատոսական բաժնում փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։

Հայաստանում բնակվող անձինք ազատվել են Շվեդիա մուտք գործելու արգելքից