Հայկական կողմի համար կարևոր նշանակության հարցերը Հարությունյանը ներկայացրել է Իստրակովին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական կողմի համար կարևոր նշանակության հարցերը Հարությունյանը ներկայացրել է Իստրակովին

Հարությունյանն այսօր ընդունել է Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի ՌԴ և Ուզբեկստան

«ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այս տարվա հունվարի 29-ին ընդունել էր հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սերգեյ Իստրակովին։

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննարկել են սահմանային խնդիրները