«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ

Առաջին հերթին պատվաստվում են ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետները` ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխատակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Պատրաստ ենք օրերով սպասել․ իրանցիները Երևանում հերթ են կանգնել պատվաստման կետերի մոտ

«Երկաթուղայինների առողջությունը ընկերության համար առաջնային խնդիր է։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկաթուղում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին Covid-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետները. ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:

ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան 108 հազար պատվաստում է կատարվել

Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 60 դեղաչափերն արդեն տրամադրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից:

Ապագայում նման համագործակցությունը կշարունակվի, պատվաստումների գործընթացը կլինի շարունակական:

138 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում