«Գոռի մեղադրանքը զավեշտալի է». Մասիսի քաղաքապետի եղբոր կալանավորման որոշումը բողոքարկվել է

Գոռ Համբարձումյանի փաստաբանը հայտնել է, որ նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց իր պաշտպանյալի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել

Նշենք, որ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հատկանիշներով։

«Գոռն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին»,-գրել է Աթանեսյանը` հավելելով, որ հույս ունի` Համբարձումյանը շուտով ազատ կարձակվի:

Նա նշել է, թե քանի որ նախաքննություն է ընթանում, ուստի չի կարող ավելի մանրամասն ներկայացնել գործի հանգամանքները։

Օհանջանյանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Համբարձումյանն անմիջական կապ չի ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավելու մեջ, բայց խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց գումար է ստացել մարմնավաճառների «աշխատած» գումարներից: