ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ Գելենջիկի հյուրանոցում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով 1 մարդ մահացել է, հինգը` տուժել, որոնց թվում 14 տարեկան երեխա կա: Քննիչները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները։ Նախաքննական ստուգում է կազմակերպվել։
Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ պայթյունը եղել է հյուրանոցի մոտ գտնվող խանութում:
Մոսկվայում միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութեր
Այժմ դեպքի վայրի զննություն է ընթանում, աշխատում են մասնագետները: Ստուգումներից հետո պարզ կլինի պայթյունի հստակ պատճառը և տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Ըստ ՌԻԱ Նովոստիի`որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Իրաքում մոտ 60 մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով․ տեսանյութ