Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։
«Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվել ու բաժին է բերման ենթարկվել գնորդներից մեկը։ Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Այնուհետև հայտնաբերվել ու բաժին է բերման ենթարկվել 40-ամյա կինը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ կինը 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվել է։ Այնտեղ հայտնաբերվել է «լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվել են։
«Լիրիկա» էր բերել կալանավորին. պլաստմասսե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը կանխվել է
Դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը խոստովանական ցուցմունք է տվել։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Դատապարտյալի համար բերված հանձնուքում 930 հոգեմետ դեղահաբ են հայտնաբերել