ԱՄՆ-ն նվազեցրել է Հայաստան, Ավստրիա ու Գերմանիա այցելությունների վտանգավորության աստիճանը

Այժմ գերատեսչությունը կոչ է անում «ցուցաբերել մեծ զգուշություն» այդ երկրներ այցելելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը իջեցրել է Հայաստան, Ավստրիա ու Գերմանիա այցելությունների վտանգավորության աստիճանը՝ կորոնավիրուսի համավարակային իրավիճակով պայմանավորված։ Այժմ գերատեսչությունը կոչ է անում «ցուցաբերել մեծ զգուշություն» այդ երկրներ այցելելիս։

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ

Ընդհանուր առմամբ կա վտանգավորության 4 աստիճան։ Պետդեպի խորհրդատվությունները պարբերաբար թարմացվում են ըստ CDC հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տվյալների։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 71–ով և դարձել 226 597։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան 108 հազար պատվաստում է կատարվել