Օպերատորի մահվան պատճառը ծեծը չէ՞․ Թբիլիսիի ուժայիններն այլ վարկած են առաջ քաշել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան նախնական պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վրացական «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան նախնական պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար, քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն։ Նրա խոսքով՝ Լաշկարավայի արյան մեջ հայտնաբերվել է մորֆին, կոդեին, գաբապենտին, տետրահիդրոկաննաբինոլ, մոնո-ացետիլմորֆին։

Մահացել է Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդների երթի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը

«Սա միջանկյալ եզրակացություն է։ Մահը կարող էր տեղի ունենալ թմրանյութերի չարաշահման պատճառով», - ասել է Չելիձեն։

Գերատեսչությունը նաև կազմել է Լեքսո Լաշկարավայի՝ մահվանից մեկ օր առաջ տեղաշարժվելու մանրամասն երթուղին: Նախարարությունում պնդում են, որ տեսագրություններում արտացոլված է, թե ինչպես է Լաշկարավան թմրանյութ գնում:

Սակայն այս եզրակացությունը դուր չի եկել Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ հավաքված քաղաքացիներին, որոնք Լաշկարավայի մահից հետո պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Ցուցարարները չեն հավատում նախարարության տեղեկություններին։

Օրեր առաջ՝ հուլիսի 5-ին, Թբիլիսիում աջ ռադիկալները հարձակվել էին ԼԳԲՏ իրավունքները պաշտպանողների «Փռայդ» երթ իրականցնողների վրա։ Արդյունքում տուժել էին ոչ միայն երթի մասնակիցները, այլև լրագրողներ ու անցորդներ:

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

Երթի ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան, մի քանի օր անց՝ հուլիսի 11-ին, նա մահացել է։ Օպերատորի մահվանից հետո Թբիլիսում բողոքի ակցիաներ են սկսվել։ Դրանց մասնակցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Նրանք պահանջում են Ղարիբաշվիլիի հրաժարականը, ինչպես նաև կոչ են անում պատժել օպերատորի մահվան բոլոր մեղավորներին:

Վրաստանի մայրաքաղաքում ԼԳԲՏ միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ