Կոտայքում մեքենան գլորվել է ձորը, վարորդի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները

Մեքենան մոտ 80 մետր գլորվել է ու ընկել ձորը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում` Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, մոտ 80 մետր գլորվելով, հայտնվել է ձորակում, վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։.

Ըստ կայքի` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը դեպքի մասին ահազանգ է ստացել այսօր` ժամը 16:20-ի սահմանում։

Մասիս-Էջմիածին հատվածում գնացքն ավտոմեքենայի է բախվել, բեռնատարի վարորդը փախել է

Փրկարարները դին մեծ դժվարությամբ դուրս են բերել բեռնախցիկի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր:

Վարդավառի օրը երկու դեռահասների միջև ծեծ ու դանակահարություն է եղել