Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։
Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։