«Ահա և վերջ». Արսեն Ջուլֆալակյանն ավարտում է կարիերան

Արսեն Ջուլֆալակյանը շնորհակալությունէ հայտնել բոլորին, որոնք ուրախացել և տխրել են իր հաղթանակներով և պարտություններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` հավելելով, որ երջանիկ է` հնարավորություն է ունեցել բարձր պահել ՀՀ պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում։

«Ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում». Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է

«Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում հնչեցնել հայոց հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է»,–գրել է Ջուլֆալակյանը` շնորհակալական խոսքեր հղելով բոլոր նրանց, որոնք իր կողքին են եղել։

Նա նաև նշել է, որ չարախոսներն ու վատաբանողներն էլ կեցցեն, քանի որ իրենց քայլերով և առողջության հաշվին մոտիվացրել են իրեն և տվել այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել:

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր ընտրվել 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն 2020-ի սեպտեմբերի 9-ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։