Երևանի Հրազդան տոնավաճառի դիմաց Mercedes–ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում  են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik․ Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վրաերթ Երևանում. տուժած հետիոտնը անչափահաս է

Կայքը գրում է, որ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները:

Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում  են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Երևանում վրաերթի են ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի