ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա ընտանիքն այսօր լքել են Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը:
Նեթանյահուն` ընտանիքի անդամների հետ միասին Երուսաղեմի Բալֆուր փողոցում գտնվող նստավայրը լքել են կեսգիշերն անց՝ Իսրայելի նորանշանակ վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համաձայնեցված վերջնաժամկետի համաձայն:
Իսրայելի երկարամյա առաջնորդն իր կեցավարը լքում է պաշտոնանկությունից գրեթե մեկ ամիս անց: Նեթանյահուն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը որոշել էր, որ ութ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչները պետք է կոալիցիոն կառավարություն ստեղծեն:
Նեթանյահուն կես ժամում Իսրայելի նոր վարչապետին է փոխանցել գործերը
Բենյամին Նեթանյահուն Իսրայելի պատմության ամենաերկար կառավարած վարչապետն է. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի, իսկ նստավայրում ապրում էր 2009 թվականից:
Նորընտիր վարչապետը դեռ չի հայտնել վարչապետի առանձնատուն տեղափոխվելու ամսաթիվը: