Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը։ Տեղեկությունը հաղորդում է «360» - ը:
Միջադեպը տեղի է ունեցել Շերեմետևո օդանավակայանում։ Թռիչքի ուշացման պատճառով մարդիկ մեկ ժամ ստիպված են եղել նստել ինքնաթիռի սրահում, որտեղ չի աշխատել օդորակիչը և շատ տոթ է եղել։ Սրահում մոտ 500 ուղևոր է եղել, այդ թվում և երեխաներ։
Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ
Ուղևորներից մեկը որոշել է բացել վթարային ելքը։ Դուռը բացվել է, վթարային փչովի տրապը` ևս։ Դրա հետևանքով ինքնաթիռի թռիչքը ևս 2 ժամով հետաձգվել է։
Վերջում որոշվել է ուղևորներին տեղափոխել այլ ինքնաթիռ և թռիչքն իրականացնել ուրիշ օդանավով։