Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. ԿԸՀ–ն բավարարել է միջնորդությունը

Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԸՀ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:

ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Զաքարյանը խնդրել է հետաձգել հուլիսի 1-ին նշանակված նիստը, որպեսզի ինքը կարողանա  ներկա լինել դրան, ինչը բավարարվել է: Բայց այսօր նա նիստին այդպես էլ չի ներկայացել:

Մութ հարցեր են. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին ԿԸՀ գնալու ծանուցագիր են տվել

Հիշեցնենք` հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։

Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 17–րդն է։ Նախնական տվյալներով` դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովում կունենա 21 մանդատ։

Նույն նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ` ԿԸՀ–ն բավարարել է նաև ՀՀ դատախազության միջնորդությունը՝ Մխիթար Զաքարյանին կալանավորելու թույլտվութոյւն տալու մասին:

«Սա չի փրկելու իշխանությանը». Զաքարյանը` ծառայությունը կասեցված 2 հրամանատարի մասին

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։