103 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 103–ով և դարձել 226388: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 մարդ (+30), կատարվել է 1 234 695 թեստավորում (+4630), առողջացել են վարակվածներից 217658–ը (+71): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4544 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել, այն 1106 է։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Կորոնավիրուսով վարակվելու թվերն աճում են. արտասահմանցիները կպատվաստվեն նոր կարգով

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

Իրանի նախագահը զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։