Ինչ սպասել Վարդավառին. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ուշադրություն. մինչև հուլիսի 15-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրոթյան համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ինչ սպասել Վարդավառին. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Սեր կտաս, սեր կստանաս. ինչպես է նշվելու Վարդավառը Կոռնիձոր համայնքում