Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը

Նրանք նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակմանը դիմակայելու վարժանքներ են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ու ավտոտրանսպորտի երթևեկության, Լաչինի միջանցքով պարենի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգության ապահովման խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

Բացի այդ, ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով մարտական պատրաստության միջոցառումներ ու խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ է իրականացնում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: