ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +16–ից +18։
ԱԻՆ–ը զգուշացնում է, որ չնայած անձրևին` Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 10-14-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: