ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում 23–ամյա քաղաքացին ընկել է ձորակն ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այսօր`ժամը 17։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) Հաղարծին վանական համալիրի մոտակայքի կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։
Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հաղարծինում երեխան ընկել է ձորը. օգնության են հասել փրկարարները