Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ

Գիտնականները կանխատեսում են, որ երկրի վրա անոմալ բարձր ջերմաստիճան կլինի։ Իրավիճակը սրում է գլոբալ տաքացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մոտ ժամանակներս երկրի վրա «անհավանական» շոգ կլինի։ Տեղեկութունը փոխանցում է Sky News-ը:

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

Պարբերականը հիշեցրել է կանադական Լիթոն գյուղում տեղի ունեցած ողբերգությունը․ այդ տարածաշրջանի համար գրանցվել էր ռեկորդային` 49.6 աստիճան: Դա ԱՄՆ-ում ու Կանադայում անտառային հրդեհների է հանգեցրել ու հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձել:

World Town Attribution-ի եղանակային երևույթների ուսումնասիրման խմբի մասնագետների կողմից անցկացված վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման շոգ սովորաբար լինում է հազար տարին մեկ-երկու անգամ, իսկ եթե գլոբալ տաքացումը չլիներ, դա 150 անգամ ավելի հազվադեպ տեղի կունենար:

«Չի բացառվում, որ այսօր մենք տեսնում ենք ծայրահեղ շոգ, որը կանխատեսվում էր կլիմայի շատ ավելի ուժեղ տաքացման դեպքում», — ասել է Ֆրեդերիկե Օտոն Օքսֆորդի համալսարանից:

Նիդեռլանդների Թագավորության օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Սյուկյե Ֆիլիպի կանխատեսմամբ՝ ապագայում նման շոգը շատ ավելի հաճախ կլինի, թեև նախկինում նման բանն «անհնար էր»: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ եթե մոլորակի ջերմաստիճանը 2040 թվականին միջինում երկու աստիճանով բարձրանա, ապա կանադական Լիթոնում տեղի ունեցած դեպքերի պես աղետները կպատահեն յուրաքանչյուր հինգ-տասը տարին մեկ։

Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»

Ավելի վաղ Մելբուռնի Մոնաշի համալսարանի ու Չինաստանի Շանդունի համալսարանի գիտնականները հաշվարկել էին, որ ամեն տարի գլոբալ տաքացման պատճառով մի քանի միլիոն մարդ է մահանում: Նրանք վերլուծել են բոլոր մայրցամաքներում 43 երկրների տվյալներն ու պարզել, որ մրսածությունից մարդիկ 0,5 տոկոսով ավելի քիչ են մահացել։ Իսկ շոգից մահացության թիվն աճել է 0,2 տոկոսով: Շոգից մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Եվրոպայում, ցրտից՝ աֆրիկյան երկրներում։

Մարդկությանը խմելու ջրի լուրջ պակաս է սպառնում. գիտնականներ