Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա, այսօր մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։ Պաշտոնական միջացառման ժամանակ Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն բաժակ բարձրացրեց Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամության համար և բարեմաղթանքներ հնչեցրեց։
«Տա Աստված, որ մենք դեռ բազում կամուրջներ, ճանապարհներ կառուցենք ու հայերն ու վրացիներն ավելի լավ ապրեն»,–ասաց նախարարը։
Այնուհետև Կարսելաձեն շրջեց իր բաժակը, որպեսզի տեսնի թե քանի կաթիլ է մնացել նրա մեջ։
«Սա վրացական ավանդույթ է. մենք ասում ենք` խմիչքը խմելուց հետ քանի կաթիլ մնաց բաժակում, այդքան թշնամի թող ունենանք։ 2-3 թշնամին նորմալ է»,–կատակեց Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ իր բաժակը շրջեց։ Ափի մեջ մեկ կաթիլ ընկավ միայն։
«Հարավկովկասյան երկաթուղին» խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող ուղևորներին
«Շատ լավ է»,–արձագանքեց Կարսելաձեն։
Նշենք, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը։
Նա նշեց` այդ է պատճառը, որ բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի պետք էր ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալ։
Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները մինչև 10 տարեկան երեխաների համար