Դատարանը վերականգնել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները

Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն իրեն, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները դատարանը վերականգնել է։ Այս մասին Վարդազարյանը տեղեկացրել է Facebook–ի իր էջում։

«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ` որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները»,–գրել է նա:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն իրեն, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին։

Նշվում է նաև, որ նման որոշման համար հիմք է ընդունվել գլխավոր դատախազի կողմից Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ԲԴԽ–ին տեղեկացնելը։

Այսինքն` Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ 

Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։

Հավելենք, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։