Չափազանց կարևոր է Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը

Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում առկա պատմամշակութային կոթողների ճակատագրին։
Sputnik

Համլետ Պետրոսյանի խոսքով`արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել, հիմա թիրախում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների պատմամշակութային կոթողների, հուշարձանների ոչնչացումն է կամ ձևախեղումը։

Ադրբեջանի իրականացրած մշակութային վանդալիզմը դարձել է գրեթե անվերահսկելի. Դավիթ Բաբայան

«Պետությունն ընդհանրապես պետք է իրեն զերծ պահի մշակութային վանդալիզմից, սակայն ադրբեջանցիները նույնիսկ հպարտանում են, որ պղծում են հայկական մշակույթը։ Պատերազմում հաղթանակը նրանց դարձրել է սանձարձակ, որովհետև կարծում են, թե իրավունք ունեն ամեն ինչի նկատմամբ։ Նրանք անտեսում են նույնիսկ միջազգային հանրության կոչերը, ավելին, փորձում են անգրագետ քարոզի և հիմար դատողությունների միջոցով մոլորեցնել միջազգային հանրությանը»,– նշեց հնագետ պրոֆեսորը։

Պետրոսյանի կարծիքով` այն տպավորությունն է ստեղծվում, որ մշակույթ ոչնչացնելն առհասարակ ադրբեջանցիների իմիջն է դարձել։ Պրոֆեսորը չափազանց կարևորում է պատմական Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը։ Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան համացանցային կայք, որտեղ զետեղվում են տեղեկություններ հայկական կոթողների և դրանց պահպանության պայմանների մասին։

Մենք կանգնած ենք մշակութային ցեղասպանության առջև. Սարգսյան