Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար

Ճամբարները նախատեսվում է կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1600 երեխա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքից շուրջ 3200 երեխաներ այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն մանկական ճամբարներում` պետության հաշվին։

11 օր զինվորի կյանքով. աշակերտները ՆԶՊ–ից ստացած գիտելիքները գործնականում են կիրառում

Այս մասին որոշումն այսօր ԿԳՄՍ նախարարության առաջարկով հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Ինչպես հայտնեց նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ այդ նպատակով նախարարությունը հատկացրել է 335 078 400 դրամ, որի մեջ ներառված են ոչ միայն ճամբարների ծախսերն ու անձնակազմի վարձատրությունը, այլև մարզերից երեխաներին ճամբար տեղափոխելու ու հերթափոխի ավարտին տուն վերադարձնելու ճանապարհային ծախսերը։

«Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում»,– ասաց Դումանյանը:

Նա նաև հայտնեց, որ ճամբարները նախատեսվում է կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Ծրագրի իրականացման համար ՀՀ տարածքում ընտրվել է 6 մանկական ճամբար և 1 առողջարան։