ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Երևանում վրաերթ է գրանցվել, որի հետևանքով անչափահաս է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 19:40-ի սահմանում, Ավան-Առինջ թաղամասի Տաշքենդի փողոցում։ Անչափահաս հետիոտին վրաերթի է ենթարկել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին։ Տուժածին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Մեքենայով պոկել է գազի խողովակն ու փախել. 2 այլ մեքենաների վարորդները հրաշքով են փրկվել