Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ հուլիսի 8-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել

Հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 8-10-ը կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հուլիսի 8–ի գիշերը սպասվում է 17-19 աստիճան տաքությւոն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։

Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների հատման մասում երթևեկությունը 17 oր փակ կլինի