Դուբայի նավահանգստում նավի վրա բռնկված հրդեհի պատճառով հզոր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով էմիրության կառավարության մամուլի ծառայությանը:
Հուլիսի 7-ի երեկոյան Դուբայի Ջեբել Ալիի նավահանգստում նավի վրա կոնտեյներներից մեկում բռնկված կրակի հետևանքով պայթյուն է որոտացել: Էմիրության կառավարությունը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, հրդեհը հաջողվել է հսկողության տակ առնել:
«Նավի կոնտեյներներից մեկում դյուրավառ նյութեր են եղել», - ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը Al-Arabiya հեռուստաալիքին:
Նա նաև նշել է, որ այրված նավի անձնակազմին հասցրել են ժամանակին տարհանել: