Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննությամբ պարզվել է, որ Առինջ համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ես գիտեմ՝ ինչ եմ ասել, իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել. Մովսես Հակոբյան

Ըստ հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին):

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները վերականգնելու մասին, որով իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տարածքային վեճի մյուս կողմին:

Քարահունջի գյուղապետին կալանավորել են