Առաջիկայում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն. Փաշինյանը` Պուտինին

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը. Պուտին

«Տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր կան. այս պահին «Հարավկովկասյան երկաթուղում» ամբողջովին թարմացվում է շարժակազմը։ Հայաստանի համար սա շատ լավ լուր է, քանի որ կյանքի է կոչվում ներդրումային մեծ ծրագիր»,–ասաց Փաշինյանը։

Նա Պուտինին հիշեցրեց, որ այս թեման քննարկել էին դեռ 2019-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Փաշինյանը հայտնեց, որ այսօր Հայաստան է ներմուծվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 000-ից ավել խմբաքանակ։ Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին  պատվաստանյութի տրամադրման համար։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց` կորոնավիրուսային իրավիճակը կայուն է ՀՀ-ում, ինչով պայմանավորված ռուս զբոսաշրջիկների հոսք կա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այսօր ՀՀ է ներմուծվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ`15 000 անձի համար 15 000 առաջին բաղադրիչ։

Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտական անհանգստության տեղիք է տալիս. Փաշինյան