Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը. Պուտին

Վլադիմիր Պուտինն անձամբ ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik.Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, հետագա զարգացման համար սա կարևորագույն պայմանն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտական անհանգստության տեղիք է տալիս. Փաշինյան

«Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի, որ առաջ եկած  բարդ, սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում:

«Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է։ Դուք այն ունեք։ Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքներ», - հավելել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին